հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան վիրավորներ

Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան վիրավորներ

Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան վիրավորներ, հայտնում է DW-ն: Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը միջինից ծանր վնասվածքներ են ստացել, նշվում է մեկ զոհի մասին։

Ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում լայնամասշտաբ գործողություն է իրականացնում։ Իրավապահների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ ընթացել է կառնավալային երթ։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել Մանհայմի կենտրոնից և մնալ տներում։ Իրավիճակն իրավապահները գնահատել են որպես «կյանքին սպառնացող»։ Ոստիկանության մամուլի քարտուղարը հայտնել է, որ «հետաքննությունը վարվում է արագացված տեմպերով»։ Սակայն հրապարակման պահին հնարավոր հանցագործի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվել։
 
Bild-ի տվյալներով՝ մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնի գրեթե բոլոր ճանապարհները շարունակում են փակ մնալ։ Կենտրոնից դուրս գտնվող բոլոր ճանապարհներին և կամուրջներին զինված ոստիկանները ստուգում են անձնական փաստաթղթերը։ Bild-ը նաև գրել է, որ Մանհայմի երկնքում ուղղաթիռ է պարեկություն իրականացնում։

  • Կիսվել: