Մակրոնը Զելենսկու հետ ամփոփել է եվրոպացի առաջնորդների հետ քննարկումները
Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները:
«Ես ևս մեկ հեռախոսազրույց ունեցա նախագահ Զելենսկու հետ, որը չորրորդն էր վերջին շաբաթվա ընթացքում։ Մենք ամփոփեցինք այն շփումները, որոնք ունեցել եմ եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ, որոնք ձգտում են Ուկրաինայում կայուն և հուսալի խաղաղության հասնել և ամրապնդել Եվրոպայի անվտանգությունը»,- նշել է Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ քննարկվել են նաև հետագա քայլերի նախապատրաստումը և, մասնավորապես, Մակրոնի՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոն նախատեսված այցը: