երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մակրոնը Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Մակրոնը Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Փարիզում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի մեկնարկից րոպեներ առաջ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:
 
Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը: Սպիտակ տան տվյալով՝ երկու երկրի ղեկավարներն ընկերական զրույց են ունեցել:
 
Մակրոնը հայտնել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո զանգահարել է նաև Վոլոդիմիր Զելենսկուն:
 
«Ձգտում ենք ուժեղ և կայուն խաղաղության Ուկրաինայում: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, դա պետք է ուղեկցվի ուկրաինացիների համար անվտանգության ամուր և վստահելի երաշխիքներով։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ հնարավոր հրադադարը կխափանվի, ինչպես Մինսկի պայմանավորվածությունները։ Կաշխատենք այդ ուղղությամբ եվրոպացիների, ամերիկացիների և ուկրաինացիների հետ միասին։ Սա է բանալին»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
 
Մակրոնը X-ի էջում գրել է, որ Եվրոպան պետք է ավելի լավ և շատ ներդնի սեփական անվտանգության և պաշտպանության համար:

  • Կիսվել: