չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Մակրոնը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում

Մակրոնը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են Ելիսեյան պալատից:

Ինչպես հաղորդվում է՝ Էմանուել Մակրոնը հաստատել է աջակցությունն Իսրայելի անվտանգությանը, ընդգծել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակման և պաղեստինյան շարժման ապառազմականացման կարևորությունը:

Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել, բացել անցակետերը և մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել քաղաքական լուծման՝ երկու պետություն բանաձևով:

Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես Մակրոնի հետ զրույցի վերաբերյալ ամփոփիչ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Իսրայելի վարչապետը դեմ է արտահայտվել պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարին: Նեթանյահուի խոսքով՝ դա մեծ նվեր կլինի ահաբեկիչներին:

 

  • Կիսվել: