կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մակրոնը Մոսկվայում ՊՇՌ թեստ չի հանձնել, որ ՌԴ-ն չստանա իր ԴՆԹ-ի նմուշը

Մակրոնը Մոսկվայում ՊՇՌ թեստ չի հանձնել, որ ՌԴ-ն չստանա իր ԴՆԹ-ի նմուշը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մոսկվա, որտեղ, մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, հրաժարվել է Ռուսաստանում ՊՇՌ թեստ հանձնել, քանի որ մտավախություն է ունեցել, որ դա անելու դեպքում Ռուսաստանում կունենան իր ԴՆԹ-ի նմուշը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մակրոնին մոտ կանձնած իր աղբյուրին։

Թեստ հանձնելուց հրաժարվելու պատճառով կիրառվել են անվտանգության հավելյալ միջոցներ, մասնավորապես՝ արարողակարգից հանվել է ձեռքսեղմումը, բանակցություններն ընթացել են վեց մետրանոց սեղանի շուրջ։

Մակրոնի՝ թեստ չհանձնելը մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ  որոշ առաջնորդներ թեստերի փոխանակության իրենց կանոններն ունեն, եւ Մոսկվայում ըմբռնումով են մոտենում դրան։

 

  • Կիսվել: