Մակրոնը Լիբանանի վարչապետի հետ քննարկել է երկրի վերականգնման եւ ինքնիշխանության հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հայտնել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ իր հեռախոսազրույցի մասին՝ շնորհավորելով նրան «այն աշխատանքի համար, որ նա կատարում է կառավարության հետ՝ Լիբանանի միասնությունը, անվտանգությունը եւ կայունությունն ամրապնդելու համար»։
Ֆրանսիայի նախագահի հայտարարության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները «քննարկել են վերականգնման հեռանկարները եւ դրա համար անհրաժեշտ բարեփոխումները», խնդիր, որը Մակրոնը համարում է «կարեւոր Լիբանանի եւ ողջ տարածաշրջանի համար»։
Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ մարտի 28-ին Փարիզում կընդունի Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին։
Մակրոնն ավելացրել է, որ «Լիբանանին Ֆրանսիայի հավատարմությունը մնում է բացարձակ, հանուն նրա վերականգնման եւ ինքնիշխանության»։