Մակրոնը կհանդիպի Թրամփի հետ
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ըստ Reuters-ի՝ ենթադրվում է, որ դրանք վերաբերելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման հեռանկարներին՝ հետագա գործողությունների շուրջ լուրջ տարաձայնությունների ֆոնին, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ սոցիալական ցանցերում ուղիղ զրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կփորձի համոզել Թրամփին, թե նա թույլ քաղաքական գործիչ կներկայանա հանրությանը՝ զիջելով Պուտինի պահանջներին, ինչը, ըստ աղբյուրի, հեշտ չի լինի: