Մակրոնը հայտնել է, որ դեմ է Գազայից պաղեստինցիների տեղահանմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնn իր «լիակատար աջակցությունն է հայտնել Գազայի վերականգնման ծրագրին», որը հաստատվել է Արաբական պետությունների լիգայի կողմից, տեղեկացնում է France Info-ն։
Նշվում է, որ Մակրոնը հավելե է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «այլևս չպետք է վտանգ ներկայացնի Իսրայելի համար»։
Նա նաև ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը «չպետք է որևէ մասնակցություն ունենա» Գազայի հատվածի կառավարմանը։ Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ «կտրականապես դեմ է այնտեղի բնակչության տեղահանմանը և Գազայի հատվածում ու Հորդանան գետի Արևմտյան ափին ցանկացած անեքսիայի»:
«Սա կլինի միջազգային իրավունքի խախտում և լուրջ սպառնալիք ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության համար», - ասել է նա։