երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մակրոնը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Թրամփի գործողությունները

Մակրոնը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Թրամփի գործողությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի առաջնորդներին երկուշաբթի շտապ գագաթնաժողովի է հրավիրել, Փարիզում կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, Politico-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Լեհ նախարարն ակնկալում է, որ եվրոպացի առաջնորդները «շատ լրջորեն» կքննարկեն Թրամփի ստեղծած խնդիրները։ Նրա խոսքով՝ Թրամփի աշխատանքի մեթոդը «ռուսների կողմից կոչվում է հետախուզություն՝ մարտում»։

«Դու առաջ ես շարժվում և տեսնում, թե ինչ է տեղի ունենում, իսկ հետո փոխում ես քո դիրքորոշումը: Եվ մենք պետք է արձագանքենք»,- ասել է լեհ նախարարը:

Դեռևս պարզ չէ, թե հանդիպմանը որ երկրների առաջնորդները ներկա կլինեն։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ով Սիկորսկու հետ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է գագաթնաժողովի մասին տեղեկությունը։

  • Կիսվել: