երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մակրոնն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Մակրոնն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Փարիզում ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինային աջակցության հարցով հանդիպումից առաջ, հայտնել են Ելիսեյան պալատից, տեղեկացնում է AFP-ն:

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, որ այսօր Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Մակրոնի հրավերով ժամանել են Փարիզ՝ քննարկելու համար Ուկրաինային աջակցելու հետագա գործողությունները։

Ելիսեյան պալատի ներկայացուցիչների կարծիքով՝ հանդիպմանը, մասնավորապես, պետք է դիտարկել «անվտանգության երաշխիքները, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային»։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտաեվրոպական երկրների միջև «քննարկումներ են ընթանում» Ֆրանսիայից, Բրիտանիայից և Լեհաստանից զորախմբեր տեղակայելու շուրջ՝ «Ուկրաինայում ապագա հրադադարի և կայուն խաղաղության երաշխավորման համար»:

 

  • Կիսվել: