երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Մակրոնն ու Էրդողանն քննարկել են իրավիճակը Սիրիայում

Մակրոնն ու Էրդողանն քննարկել են իրավիճակը Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի ղեկավարը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցները դադարեցնելու Եվրամիության որոշմանը՝ այդ քայլը համարելով արդարացված որոշում։ Նա ընդգծել է ապագայում սահմանափակումների ամբողջական վերացման կարևորությունը և վստահեցրել, որ Թուրքիան կշարունակի օգնություն տրամադրել Սիրիային։

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։

 

  • Կիսվել: