շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Մակրոնն ու ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խաղաղ բանակցությունները

Մակրոնն ու ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խաղաղ բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի հետ։ Բանակցություններին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը:

Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատից՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խաղաղ բանակցությունները, ինչպես նաև խաղաղության շուրջ բանակցությունները, որոնք ուղղված են Ուկրաինայում հակամարտության ավարտին, իսկ քննարկումների թեմաներից մեկը դարձել է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախագահությամբ կոալիցիայի աշխատանքը, որի նիստը տեղի է ունեցել մարտի 27-ին Ելիսեյան պալատում:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն X սոցիալական ցանցում գրել է․ «Փարիզ ենք ժամանել մեկ նպատակով՝ հասնել իրական, գործնական լուծումների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու համար»։ 

 

  • Կիսվել: