կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մակրոնն ահաբեկչական կազմակերպության հովանավոր է. Չավուշօղլու

Մակրոնն ահաբեկչական կազմակերպության հովանավոր է. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունը՝ կապված Սիրիայում քուրդ գրոհայինների հանդեպ Անկարայի գործողությունների հետ, և հայտարարել, որ Մակրոնը հովանավորում է ահաբեկչությունը, տեղեկացնում է Reuters-ը:

«Նա արդեն ահաբեկչական կազմակերպության հովանավոր է եւ անընդհատ նրանց ընդունում է Ելիսեյան պալատում։ Եթե նա ասում է, որ իր դաշնակիցը ահաբեկչական կազմակերպությունն է, ապա իսկապես այլեւս ոչնչի մասին չարժե խոսել»,-ասել է Չավուշօղլուն։

Նշվում է, որ մեկ ամիս առաջ Մակրոնը հանդիպել է «Սիրիական դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ջիխեյն Ահմեդի հետ։ Այս կազմակերպությունը քուրդ գրոհայինների «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների» մասն է։

Reuters-ը գրել է, որ Մակրոնը համերաշխություն է հայտնել Ահմեդին՝ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ քրդերի պայքարում։

  • Կիսվել: