չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մակրոնի աշխատակազմի ղեկավարը մտադիր է հրաժարական տալ․ Figaro

Մակրոնի աշխատակազմի ղեկավարը մտադիր է հրաժարական տալ․ Figaro

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմի ղեկավար Ալեքսիս Կոլերը ծրագրում է հրաժարական տալ ապրիլին՝ մոտ մեկ տասնամյակ պաշտոնավարելուց հետո, հայտնում է Figaro-ն։

Հրապարակման մեջ թերթը Կոլերին անվանում է Ֆրանսիայի «փոխնախագահ»՝ Մակրոնի հետ մտերմության և նրա օրոք երկար տարիների աշխատանքի համար. լրագրողների կարծիքով՝ Կոլերը դարձել է ֆրանսիական պետության ղեկավարի «երկրորդ ուղեղը»։

«Ալեքսիս Կոլերը պատրաստվում է ապրիլի կեսերին թողնել նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարի իր պաշտոնը՝ Էմանուել Մակրոնի մոտ տասը տարի աշխատելուց հետո»,- ասվում է հոդվածում։

  • Կիսվել: