չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը

ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով Ստամբուլում Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին բանակցությունները։
«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առկա խնդիրները լուծելու համար ցանկացած երկխոսություն պետք է ողջունվի»,- ասել է Դյուժարիկը ճեպազրույցում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​պատվիրակությունների բանակցությունները տեղի են ունեցել հինգշաբթի Ստամբուլում։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, այն անցկացվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում։ Բանակցություններից հետո կողմերը մամուլի համար հայտարարություններ չեն արել։

Մոսկվան ակնկալում է, որ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի վերաբերյալ Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան հանդիպումը կլինի առաջինը նման խորհրդակցությունների շարքում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • Կիսվել: