երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ

ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ

ՄԱԿ-ը գնահատում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Բիշքեկում անցկացվող ՇՀԿ-ի գագաթնաժողովում։

«ՄԱԿ-ը չափազանց բարձր է գնահատում մեր բազմամյա համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գլխավոր քարտուղարը չորս ուղղություն է առանձնացրել կազմակերպությունների գործընկերության խորացման համար՝ գլոբալ անվտանգություն, զարգացման ֆինանսավորում, կլիմայի բնագավառում գործողություններ և արհեստական ​​բանականություն։

 

  • Կիսվել: