ՄԱԿ-ը ԱՄՆ-Իրան հրադադարի երկարաձգման հույս ունի
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն և Իրանը կշարունակեն երկխոսությունը, և հրադադարը կերկարաձգվի։
«ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկխոսությունը կշարունակվի, հրադադարը կերկարաձգվի, և կողմերը կշարժվեն դիվանագիտության ճանապարհով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չափազանց անհավանական» է անվանել Իրանի հետ հրադադարի ժամկետի երկարաձգումը, որը լրանում է ապրիլի 22-ին:


