ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ԱՄՆ-ի հարվածները անվանել է ԱԷՄԳ-ի կողմնակալության արդյունք
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները տեղի չեն ունեցել վակուումում, այլ Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների անօրինական գործողությունների, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմնակալ վարքագծի ուղղակի հետևանք են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Հունիսի 13-ին Իսրայելի հարձակումը և հունիսի 21-ին ԱՄՆ-ի օդային հարվածները տեղի չեն ունեցել վակուումում։ Դրանք ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անօրինական և քաղաքական գործողությունների, ինչպես նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի կողմնակալ վարքագծի ուղղակի հետևանք են», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել էր ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ։