երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԿ-ում հայտնել են, որ Գազայի հյուսիսում ընդամենը մեկ հիվանդանոց է աշխատում

ՄԱԿ-ում հայտնել են, որ Գազայի հյուսիսում ընդամենը մեկ հիվանդանոց է աշխատում

Գազայի հատվածի հյուսիսային մասում եւ նրա մայրաքաղաքում բոլոր բուժհաստատությունները, բացի «Ալ-Ահլի» հիվանդանոցից, ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները վառելիքի եւ բժշկական նյութերի անբավարարության պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

«Ըստ առկա տվյալների՝ նոյեմբերի 13-ի դրությամբ բոլոր հիվանդանոցները Գազա քաղաքում եւ Գազայի հյուսիսում, բացի մեկից, չեն աշխատում էլեկտրաէներգիայի, բժշկական նյութերի, թթվածնի, սննդամթերքի եւ ջրի բացակայության պատճառով, ինչը խորանում է դրանց շուրջ ռմբակոծությունների եւ մարտական գործողությունների պատճառով»,- նշվել է  վարչության կայքում հրապարակված հայտարարությունում։

Վարչության տեղեկացմամբ՝ «Ալ-Ահլի» հիվանդանոցը Գազա քաղաքում «միակ բուժհաստատությունն է մնում, որը կարող է պացիենտներ ընդունել»։ Դրանում ավելի քան 500 մարդ կա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը նոյեմբերի 10-ին տեղեկացրել էր, որ Գազայի հատվածում 36 հիվանդանոցներից 20-ն առայժմ չի գործում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: