շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՄԱԿ-ում Չինաստանը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ում Չինաստանը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով հրավիրված քննարկման ժամանակ Չինաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև լարվածություն է առաջացել, գրում է ermenihaber.am-ը:

Չինաստանի մշտական ներկայացուցչի օգնական Գենգ Շուանգը Թուրքիային մեղադրել է Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու, օդային և հրետանային հարվածներ հասցնելու մեջ և նշել, որ պետք է անպայման դադարեցնել դա, ինչին հետևել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի արձագանքը:

Գենգ Շուանգն ասել է. «Կոչ ենք անում Թուրքիային և Իսրայելին իրենց հարձակումներին վերջ դնել ու լուծումներ գտնել երկխոսության և խորհրդակցության ճանապարհով միայն»:

Նա նաև նշել է Սիրիան օտար խմբավորումներից մաքրելու անհրաժեշտության մասին և շեշտել, որ սիրիական հարցը միայն քաղաքական ճանապարհով կարող է լուծվել:

  • Կիսվել: