ՄԱԿ-ի թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի կարգավորմանը. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կողմերից ցանկացածի նկատմամբ ՄԱԿ-ի «թշնամական» բանաձևերը չեն նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օտարերկրյա լրատվամիջոցներին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ արևմտյան բանաձևին դեմ քվեարկած երկրների թվում էին ԱՄՆ-ը, Հունգարիան և Իսրայելը։
«Նախագահ Թրամփը ցանկանում է վերջ տալ այս պատերազմին... Մենք փորձում ենք այդ տղաներին բերել բանակցությունների սեղանի շուրջ։ Ցավոք, Ուկրաինան համաձայն չէ, նրանք ուզում էին իրենց բանաձևն առաջ տանել», - ասել է Ռուբիոն։