երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը լուրջ մտահոգություն է հայտնել Եմենում սրվող ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու երկրի ընթացքը դեպի լայնածավալ պատերազմ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Եմենն արդեն իսկ համալրել է Մերձավոր Արևելքում ընթացող դիմակայության մեջ ներքաշված երկրների շարքը։ Դա տեղի ունեցավ, երբ Իրանի աջակցությունը վայելող հութիների շարժումը փաստացի խզեց Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության հետ 2022 թվականին կնքված զինադադարը՝ ուժգնացնելով վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքներին ուղղված հարվածները։

Բռնության նոր սրացումը կարող է Արաբական թերակղզում գտնվող աղքատ երկիրը դարձյալ ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը՝ Եմենի ժողովրդին հետագա տառապանքներից զերծ պահելու նպատակով։ Եմենի ժողովուրդն արդեն իսկ չափազանց շատ զրկանքներ է կրել՝ հաշվի առնելով տարիներ տևող հակամարտության կործանարար հետևանքները, մարդկանց հարկադիր տեղահանումն ու հումանիտար ճգնաժամը։ Վճռականորեն կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել Եմենում լայնածավալ հակամարտության վերսկսմանը», - ասել է Ֆոլկեր Թյուրքը։

 

  • Կիսվել: