ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական արտակարգ նիստը կանցկացնի Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական արտակարգ նիստը կանցկացնի Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի Գազայի հատված Իսրայելի ցամաքային ներխուժման կապակցությամբ, CNN-ին հաստատել են դիվանագիտական ​​աղբյուրները։

Արաբական Միացյալ Էմիրությունները կփորձեն հսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձեւի ընդունման, որը կոչ է անում «անհապաղ հումանիտար դադար» սահմանել:

ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստը տեղի կունենա այն բանից հետո, երբ ուրբաթ 120 երկրներ քվեարկել են Հորդանանի կողմից ներկայացված ՄԱԿ-ի բանաձևի օգտին, որը կոչ է անում Գազայի հատվածում «կայուն մարդասիրական զինադադար» հաստատել: ԱՄՆ-ն այն 14 երկրներից մեկն էր, որոնք դեմ են քվեարկել բանաձեւին, 45 երկիր ձեռնպահ է մնացել:

Աղբյուրները նշում են, որ Անվտանգության խորհրդի բանաձեւի տեքստի նախագիծը կոչ է անում «անհապաղ մարդասիրական զինադադար» հաստատել:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը կոչ էր անում հումանիտար դադար հաստատել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: