երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարն այցելել է Նյու Յորքում Իրանի մշտական ներկայացուցչություն եւ հարգել Ռաիսիի հիշատակը

ՄԱԿ գլխավոր քարտուղարն այցելել է Նյու Յորքում Իրանի մշտական ներկայացուցչություն եւ հարգել Ռաիսիի հիշատակը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այցելել է Միավորված Ազգերի Կազմակերպության Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներայացուցչություն, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հիշատակին, տեղեկացրել է Mehr-ը։

Գուտերիշի հետ միասին մշտական ներկայացուցչություն է այցելել նաեւ նրա տեղակալը՝ Ամինա Մոհամեդը։

Այցի ժամանակ Գուտերիշը գրառում է կատարել հուշագրքում, որը բացվել է ի պատիվ Իրանի հանգուցյալ նախագահի եւ նրա զոհված զինակիցների։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահի ուղղաթիռը կործանվել է անցած կիրակի, երբ Էբրահիմ Ռաիսիի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Իրանի եւ Ադրբեջանի սահմանին հիդրոկայանի բացման արարողությանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: