ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը գողացել են

Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը գողացել են

Հնդկաստանում անհայտ անձինք գողացել են երկրի կենտրոնական՝ Մադհիա-Փրադե նահանգում հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը, տեղեկացնում է BBC-ն:

 

 Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գանդիի ծննդյան 150-րդ տարեդարձի օրը։

 

Հուշահամալիրի անվտանգության աշխատակիցներից մեկի խոսքով՝ հանցագործները նաև վնասել են մեծ առաջնորդի նկարով պաստառը՝ նրա վրա գրելով «դավաճան» բառը։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ հնդիկ ազգայնականներ Գանդիին ընդունում են որպես դավաճան նրա համար, որ վերջինս ժամանակին աջակցել է Հնդկաստանում մուսուլմանների ու հինդուների խաղաղ բնակության գաղափարին։

 

Մահաթմա Գանդին մահացել է 1948 թվականին, 78 տարեկանում՝ «Հինդու Մահասաբհա» ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված հարձակման հետևանքով։

  • Կիսվել: