հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մահացել է Քուվեյթի էմիրը

Մահացել է Քուվեյթի էմիրը

86 տարեկան հասակում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։

Այս մասին հայտնել է Քուվեյթի պետական ​​հեռուստատեսությունը, որը հեռարձակել է էմիրի գրասենյակի պաշտոնական հայտարարությունը։

Աղբյուրի համաձայն՝ Էմիրի գրասենյակի պետնախարար Մուհամմեդ Աբդուլլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը նոյեմբերի 29-ին հայտարարել էր միապետի հոսպիտալացման մասին։

Նրա հայտարարության համաձայն՝ շեյխ Նաուաֆի վիճակը կայուն էր, և նա ստանում էր անհրաժեշտ բուժօգնություն։

Քուվեյթի էմիրը գահ էր բարձրացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ իր խորթ եղբոր  մահից հետո, ով երկիրը ղեկավարել էր 2006-ից 2020 թվականներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: