շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մահացել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան

Մահացել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան

84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սվետլանա Մորգունովան: Այս մասին ՛՛Ինտերֆաքս՛՛-ին հայտնել է նրա զարմիկը՝ Տագանսկի շրջանի մունիցիպալ պատգամավոր Իլյա Սվիրիդովը:

Նա չի հստակեցրել մահվան ճշգրիտ պատճառը՝ հիշեցնելով Մորգունովայի ծերության և այն մասին, թե որքան է նրան կոտրել որդու՝ Մաքսիմի մահը 2020 թվականին։

Սվիրիդովի խոսքով՝ հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ երեքշաբթի Տրոեկուրովյան գերեզմանատանը, սակայն առայժմ այդ մասին հստակ տեղեկատվություն չկա:

Մորգունովան ծնվել է 1940 թվականի մարտի 6-ին Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի քաղաքային խորհրդի թատրոնին կից թատերական ստուդիայում: 1961 թվականից աշխատել է որպես կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար, դերասան Վալենտին Սմիրնիտսկու հետ վարել է ՛՛Կապույտ լույս՛՛-ի թողարկումները, ինչպես նաև ՛՛Առավոտյան փոստարկղ՛՛ երաժշտական ծրագիրը:

2011 թվականին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ՛՛Հայրենական հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում մեծ վաստակի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար՛՛, 1978 թվականին արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, իսկ 2000 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: