Մահացել է ատոմային սուզանավերի հայտնի կոնստրուկտոր Իգոր Սպասսկին
Կյանքի 99-րդ տարում մահացել է ատոմային սուզանավերի հայտնի կոնստրուկտոր Իգոր Սպասսկին, հայտնել Է Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:
՛՛Մեր երկիրը մեծ կորուստ ունեցավ։ Կյանքից հեռացել է Իգոր Դմիտրիևիչ Սպասսկին ՝ սուզանավերի լեգենդար կոնստրուկտոր, մի մարդ, ում նվաճումները հավերժ գրված են Ռուսաստանի պատմության և նրա ռազմածովային հզորության մեջ։ Իգոր Դմիտրիևիչն այն եզակի մարդկանցից էր, ում գիտելիքներն ու տաղանդը առաջնորդում էին մի ամբողջ արդյունաբերության զարգացումը, որոշում նրա ապագան և ապահովում մեր պետության անվտանգությունը: Նրա անվան հետ են կապված այն նախագծերը, որոնք հիմք են հանդիսացել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ռազմավարական ներուժի համար՛՛,-ասել է Բեգլովը։
Սպասսկին ծնվել է 1926 թվականի օգոստոսի 2-ին Բոգորոդսկում (այժմ ՝ Նոգինսկ, Մոսկվայի մարզ): Նախագծել է ավելի քան 200 սուզանավ, ղեկավարել է ՛՛Ռուբին՛՛ ծովային տեխնիկայի Կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն։ Պարգևատրվել է Ռուսաստանի հերոսի, Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ՌԳԱ ակադեմիայի անդամ, Պետերբուրգի պատվավոր քաղաքացի պարգևներով: