չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լուկաշենկոյի և Պուտինի հարաբերությունները «եզակի» են․ Պեսկով

Լուկաշենկոյի և Պուտինի հարաբերությունները «եզակի» են․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հարաբերություններն անվանել է «եզակի» և նշել, որ նրանք միմյանց այնպես են հասկանում, ինչպես ոչ ոք։

«Ալեքսանդր Լուկաշենկոն յուրահատուկ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ»,- ասել է նա բելառուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները բանակցությունների ընթացքում կարող են նաև շատ կոշտ լինել։

«Հավատացեք ինձ, նրանք երբեմն միմյանց ոչ լրիվ անձնական բաներ են ասում և շատ կոշտ: Որովհետև, ի վերջո, կան Բելառուսի և Ռուսաստանի շահերը»,-ասել է Պեսկովը և հավելել․ «Երկու նախագահներն էլ շատ կոշտ են՝ իրենց երկրների շահերը պաշտպանելիս»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: