ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Լուկաշենկոն պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն:

Նա բանակցություններ կվարի ՌԴ նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն ինտեգրման հեռանկարները և արդի միջազգային խնդիրները, Միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի թեմաներ:

  • Կիսվել: