Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային, իսկ ռուսները չեն հեռանա այնտեղից։
«Ռուսաստանը երբեք չի վերադարձնի Ղրիմը։ Նույնիսկ Արևմուտքն է նրանց ասում. «Տղե՛րք, այս հարցը փակված է, որոշված է»: Ի՞նչ է, այսօր ռուսները լքելու են այդ տարածքները, որոնք գտնվում են ռուսական բանակի վերահսկողության տակ։ Չեմ պատկերացնում, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի նրանք հեռանան այնտեղից, որտեղ հիմա են։ Հետևաբար, հարցն արդեն լուծված է»,- ասել է նա։