հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել

Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Տուրչինին նշանակել է հանրապետության կառավարության ղեկավար, երկուշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

 

«Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակվում է Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից՝ Ներկայացուցիչների պալատի նախնական համաձայնությամբ, այդ ընթացակարգն իրականացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Տուրչինը նախկինում աշխատել է որպես նախագահի օգնական, Նախարարների խորհրդի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018 թվականից զբաղեցրել է կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնը։ 2019 թվականից նա ղեկավարել է Մինսկի շրջանը։

  • Կիսվել: