երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանը. Տիխանովսկայա

Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանը. Տիխանովսկայա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն մնում է իշխանության ղեկին։ Այս մասին սոցցանցերում գրել է բելառուս քաղաքական գործիչ, 2020 թվականի ընտրություններում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։

«Նա ճիշտ է ասում։ Լուկաշենկոն դավաճանեց Հայաստանը, ինչպես դավաճանեց Ուկրաինան։ Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավար Բելառուսը՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե նենգ բռնապետ»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: