հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստան այցն ավարտելուց հետո մեկնել է Ինդոնեզիա, հանդիպել երկրի կառավարության անդամների հետ՝ համատեղ ներդրումային ծրագրերի քննարկման համար: Այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:

Ինդոնեզիայի ներդրումների նախարար Ռոսան Պերկասա Ռուսլանին նշել է, որ նախագահը հրահանգել է ամրապնդել և զարգացնել Բելառուսի հետ հարաբերությունները հնարավոր բոլոր ոլորտներում:

Նաև նախատեսվում է Լուկաշենկոյի հանդիպումը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ:

Արևելյան և Հարավարևելյան Ասիա այցերի միջոցով Բելառուսի նախագահը նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանի պետությունների հետ առևտրային, ներդրումային և տնտեսական կապերը:

 

  • Կիսվել: