Լուկաշենկոն չի հարգում իր սեփական ժողովրդին, դժվար կլինի ակնկալել, որ նա կհարգի այլ ժողովուրդների․ բելառուսցի ընդդիմադիր գործիչ (տեսանյութ)
Առաջին անգամ չէ, որ լսում եմ Լուկաշենկոյի այդ հայտարարության մասին, հասկանում եմ, որ այդպիսի բառեր լսելը ցավոտ է, բայց միևնույն ժամանակ տարօրինակ է, որ նրա խոսքը լուրջ եք ընդունում, որովհետև նա մարդ է, ով չի հարգում իր սեփական ժողովրդին. դժվար կլինի ակնկալել, որ նա կհարգի այլ ժողովուրդների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան՝ խոսելով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, որ՝ հայերն ո՞ւր կարող են փախչել, ո՞ւմ են նրանք պետք։
՛՛Նա զգույշ չէ իր բառերի ընտրության մեջ՝ այլ ժողովուրդների մասին խոսելիս, ես հույս ունեմ, որ հայերը, որ հոգով մեզ շատ մոտ են, հասկանում են, որ երկիրը մեկ անձ չէ, Լուկաշենկոն սպասարկում է Ռուսաստանի շահերը և չի հարգում հարևաններին՛՛,-նշել է Տիխանովսկայան:
Մանրամասները՝ տեսանյութում.


