կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 4-ին Պեկինում բանակցություններ կկայանան բելառուսական  պետության ղեկավարի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի միջև։

Օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական, ներդրումային և միջազգային համագործակցության հարցեր։

Այցի ծրագիրը ներառում է նաև մի շարք սոցիալական-հումանիտար միջոցառումներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: