հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Լոնդոնը և Փարիզը կաշխատեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի շուրջ․ Սթարմեր

Լոնդոնը և Փարիզը կաշխատեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի շուրջ․ Սթարմեր

Լոնդոնը և Փարիզը Կիևի հետ կաշխատեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի շուրջ, այնուհետև կքննարկեն այն Վաշինգտոնի հետ։ Այդ մասին BBC-ի եթերում ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:

Սթարմերը հայտարարել է, որ որոշում է կայացվել, որ Լոնդոնը Ֆրանսիայի, Ուկրաինայի և այլ երկրների հետ միասին կմշակի ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման նոր ծրագիր։

«ՄԹ-ն, Ֆրանսիան և, հավանաբար, մեկ կամ երկու այլ երկրներ կաշխատեն Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու ծրագրի վրա, իսկ հետո մենք կքննարկենք այդ ծրագիրը Միացյալ Նահանգների հետ»,- ասել է նա։

  • Կիսվել: