հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Լոնդոնը և ԵՄ-ն բանակցություններ են վարում Կիևին զենքի մատակարարումներն արագացնելու շուրջ. Դեյվիդ Լեմմի

Լոնդոնը և ԵՄ-ն բանակցություններ են վարում Կիևին զենքի մատակարարումներն արագացնելու շուրջ. Դեյվիդ Լեմմի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին հայտարարել է, որ Թագավորությունը և Եվրամիությունը բանակցություններ են վարում Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների արագացման շուրջ՝ մինչև հնարավոր հրադադարը։

«Մենք մտադիր ենք Ուկրաինային առավելագույն ուժեղ դիրքում դնել ռազմական և տնտեսական առումով: Մենք ցանկանում ենք, որ   խաղաղություն տիրի, բայց խաղաղությունը ձեռք է բերվում ուժի միջոցով, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան պետք է զբաղեցնի առավելագույնս ուժեղ դիրք, որպեսզի խափանի պատերազմի վերսկսման ցանկացած հեռանկար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Լեմմին Bloomberg-ին տված հարցազրույցում:  

Նրա խոսքով՝ մինչև մարտական գործողությունների հնարավոր դադարեցումն Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը մարտի 18-ին քննարկվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, ինչպես նաև անցյալ շաբաթ Կանադայում Յոթի խմբի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում։

 

  • Կիսվել: