Լիբանանում խաղաղության բանալին իսրայելական զորքերի դուրսբերումն ու «Հեզբոլլահի» զինաթափումն է
Լիբանանում խաղաղության բանալին իսրայելական զորքերի դուրսբերումն ու ՛՛Հեզբոլլահի՛՛ զինաթափումն է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լիբանանի և տարածաշրջանի երկարաժամկետ կայունացումը հնարավոր կլինի միայն իսրայելական զորքերի Լիբանանի տարածքից դուրսբերման, Հեզբոլլահի զինաթափման միջոցով՝ լիբանանցիների կողմից՝ միջազգային հանրության աջակցությամբ, և Լիբանանի՝ հատկապես նրա հարավային մասի վերակառուցման միջոցով, որպեսզի բոլոր տեղահանված անձինք կարողանան վերադառնալ իրենց տները:
Սա նաև պահանջում է, որ Հեզբոլլահը, որը թույլ տվեք հիշեցնել ձեզ, լուրջ ռազմավարական սխալ է թույլ տվել՝ Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելով, դադարեցնի Իսայելի վրա հարձակումները և դադարի ձևացնել, թե փոխարինում է պետությունն իր արտոնությունների իրականացման գործում:
Ավելին, սա պահանջում է, որ Իսրայելը հրաժարվի իր տարածքային նկրտումներից և ճա նաչի, որ իր անվտանգության պայմանը ուժեղ լիբանանյան պետությունն է, այլ ոչ թե քաոսի քաղաքականությունը՛՛:


