Լիբանանի բանակը չի մասնակցի շարժման զինաթափմանը․ «Հեզբոլլահ»
Լիբանանի բանակը չի պատրաստվում ներքաշվել «Հեզբոլլահին» զինաթափելու գործընթացի մեջ։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել շարժման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատին։
Նրա պնդմամբ՝ թե՛ Լիբանանում, թե՛ դրանից դուրս չկա որևէ ուժ, որն ի վիճակի կլինի զինաթափել «Հեզբոլլահին»։ «Դա պարզապես անհնարինի ժանրից է»,- նշել է նա՝ հավելելով, որ երկրի բանակն այս հարցում շատ ավելի խոհեմ է, քան կառավարությունը։
Ըստ նրա տեղեկությունների՝ բանակի հրամանատարը նախարարների կաբինետի նիստի ժամանակ ուղղակիորեն զգուշացրել է նախարարներին, որ զինաթափման մասին որոշումը «լոկ թղթի վրա մնացող խոսքեր են», որոնք Լիբանանում ոչ ոք չի կարող իրագործել։


