ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» չի ցուցադրվի Լուվրում

Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» չի ցուցադրվի Լուվրում

Լացիոյի վարչական հարցերով դատարանը չեղարկել է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» նկարի դուրսբերումը երկրից՝ Լուվրում ցուցադրելու համար, տեղեկացնում է ТАСС-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ այդպիսով բավարարվել է «Մեր Իտալիա» ասոցացիայի միջնորդությունը, որը դեմ է եղել Իտալիայի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների՝ նախկինում ընդունած համաձայնագրին: 

Վենետիկի Ակադեմիայի թանգարանում պահվող «Վիտրուվյան մարդը» պետք է ուղարկվեր Փարիզ՝ հոկտեմբերի 24-ին Վինչիի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված կայանալիք ցուցադրությանը։

  • Կիսվել: