շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեմկինի ինստիտուտը BBC-ի հաղորդավարին մեղադրել է մասնագիտական անգրագիտության և ցեղասպանությանն աջակցելու համար. հայտարարություն

Լեմկինի ինստիտուտը BBC-ի հաղորդավարին մեղադրել է մասնագիտական անգրագիտության և ցեղասպանությանն աջակցելու համար. հայտարարություն

Լեմկինի անվան Цեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցնցված և վրդովված է, որ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ, որը եթեր է հեռարձակվել 2023 թվականի հունվարի 23-ին, BBC HARDtalk-ի հաղորդավար Սթիվեն Սակուրն առաջարկել է ցեղասպանությունը որպես Արցախում հայերի առջև ծառացած երկու "իրատեսական տարբերակներից" մեկը։

Այս մասին ասվում է միջազգային հետազոտական իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ ։

՛՛Դուք վերահսկում եք մի փոքրիկ անկլավ, որն այժմ տառապում է տնտեսական շրջափակումից, և թվում է, թե ձեր միակ իրատեսական տարբերակն է կամ քաղաքական գործարք կնքել Ադրբեջանի հետ, կամ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի համար որոշել, որ իրավիճակն այլևս կայուն չէ, և լքել տարածքը: Դուք պետք է որոշեք, թե ինչ եք ուզում անել, և ինչ կարող եք անել դրա համար: Եվ այսպես, ինչ կլինի դա՝ քաղաքական գործարք, թե հեռացում՛՛ ,- Վարդանյանին հարցրել է Սակուրը։

Ինչպես բազմիցս նշել է Լեմկինի ինստիտուտը կարմիր դրոշների մասին բազմաթիվ նախազգուշացումներում և հայտարարություններում՝ մարդկանց իրենց երկիրը լքել ստիպելը մահվան սպառնալիքի տակ՝ ցեղասպանության ձև է: Սալուրի նման հարցադրումը նրան դնում է հանցագործի դրության մեջ, որն այս դեպքում Իլհամ Ալիևն է ։

Լեմկինի ինստիտուտն այս անհաջող հարցազրույցը դիտարկում է որպես համաշխարհային ԶԼՄ-ների լիակատար տգիտության հետևանք Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

"Մենք կոչ ենք անում բրիտանական լրատվամիջոցներին ուսումնասիրել հնարավոր հակահայկական կողմնակալությունն իրենց հաղորդագրություններում ։ Մենք նաև կոչ ենք անում BBC-ին և համաշխարհային այլ լրատվամիջոցներին ապահովել Հարավային Կովկասի մասին իրենց ռեպորտաժների ճշգրտությունը ։ Մենք նաև առաջարկում ենք, որ ավելի շատ մեդիա ընկերություններ կենտրոնանան խմբագիրներին և լրագրողներին զանգվածային վայրագությունների և դրանց կանխարգելման հետ կապված օրենքների և մոտեցումների ուսուցման վրա: Վերջապես, մենք խնդրում ենք, որ լրագրողները ցեղասպանությունը չառաջարկեն որպես "իրատեսական տարբերակներ" վտանգված համայնքների համար", - նշվում է հեղինակավոր այս կազմակերպության հայտարարության մեջ

  • Կիսվել: