հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Լեհաստանը ծրագրում է ստիպել բոլոր տղամարդկանց անցնել ռազմական պատրաստություն և ցանկանում է միջուկային զենք ունենալ

Լեհաստանը ծրագրում է ստիպել բոլոր տղամարդկանց անցնել ռազմական պատրաստություն և ցանկանում է միջուկային զենք ունենալ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրն աշխատում է բոլոր տղամարդկանց համար զինվորական ուսուցումը պարտադիր դարձնելու ուղղությամբ։ Այս մասին նա հայտարարել է Լեհաստանի խորհրդարանում՝ Ռուսաստանի կողմից «աճող սպառնալիքի պայմաններում» երկրի անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ։

«Մինչև այս տարվա վերջ մենք կփորձենք պատրաստել այնպիսի մոդել, որը նախատեսում է Լեհաստանում յուրաքանչյուր չափահաս տղամարդու զինվորական ուսուցում պատերազմի դեպքում, իսկ ձևավորված ռեզերվը համարժեք կլինի պոտենցիալ սպառնալիքներին»,- ասել է Տուսկը՝ ելույթ ունենալով Սեյմում։

Դոնալդ Տուսկը նշել է, որ ուկրաինական բանակում ներկայումս հաշվում է 800 հազար զինվոր, մինչդեռ ռուսական բանակում՝ մոտ 1,3 միլիոն։

Ըստ նրա՝ լեհական բանակը, ներառյալ պահեստայինները, ներկայիս մոտ 200,000-ից պետք է հասցվի 500,000-ի:

Տուսկը նշել է, որ կանայք նույնպես կարող են ռազմական պատրաստություն անցնել, սակայն «պատերազմը դեռ հիմնականում տղամարդկանց գործն է»։

  • Կիսվել: