Լեհաստանը ոչ մի մետր բելառուսական տարածք չի ստանա․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեհաստանը չի ստանա նույնիսկ մեկ մետր բելառուսական տարածք: Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ձեզ հետ (լեհերի - խմբ.) երկար տարիներ ապրել ենք նույն պետությունում։ Վատ, լավ, օգնել ենք իրար, հետո ինչ-որ բան եղավ, դա կարևոր չէ։ Դուք այսօր հայտարարում եք ու ոչ միայն լրագրողների միջոցով՝ արևմտյան Բելառուսից մինչև Մինսկ, Արևմտյան Ուկրաինա հավակնությունների մասին... Դուք հասկանում եք, որ մեզնից ոչ մի մետր տարածք չեք ստանա։ Դա մեր տարածքն է»,- նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։
Բացի այդ, նա նշել է, որ Բելառուսը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ, ինչպես նաև կոչ Է արել Վարշավային «չբղավել Ռուսաստանի դեմ»:
«Կալինինգրադի հարցերո՞վ եք ուզում զբաղվել։ Խորհուրդ չեմ տալիս, դուք էլ եք հասկանում եք, որ դա անհնար է»,- հավելել Է Բելառուսի նախագահը։