կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Լավրովը Նյու Դելիում հանդիպում է ունենում Արաղչիի հետ

Լավրովը Նյու Դելիում հանդիպում է ունենում Արաղչիի հետ

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հանդիպում են անցկացնում Նյու Դելիում՝ ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ՝ Դելիում», – գրել է Զախարովան իր Telegram ալիքում՝ հրապարակելով նաև հանդիպումից լուսանկար։

  • Կիսվել: