չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Լավրովը «հիանալի» բառով է բնորոշել գնահատել Մոսկվայի ու Թեհրանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը

Լավրովը «հիանալի» բառով է բնորոշել գնահատել Մոսկվայի ու Թեհրանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը

Այսօր Թեհրանում իրանցի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ իրանցի գործընկերների հետ բանակցություններն առարկայական և օգտակար էին:

Լավարովի խոսքով՝ Մոսկվայի ու Թեհրանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է «հիանալի մակարդակում», ակտիվորեն զարգանում են տնտեսական կապերը, առևտրաշրջանառությունն աճել է 13 տոկոսով։ ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի նաև ապագայում։

Նախարարներն անդրադարձել են պատժամիջոցների խնդրին, պատրաստակամություն հայտնել շարունակել առարկայական աշխատանքը երկու երկրների տնտեսությունների վրա սահմանափակումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:

Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին շփումների արդյունքների մասին: «Ես երախտագիտություն հայտնեցի իրանցի գործընկերներին հավասարակշռված դիրքորոշման համար»,- ասել է Լավրովը:

 

 

  • Կիսվել: