Լավրովը Ֆիդանին տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա հարձակման մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լավարովը տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին:
«Նախարարը լրջորեն խնդրել է իր թուրք գործընկերոջն օգտագործել Անկարայի առկա հնարավորությունները Կիևի հետ աշխատելու համար՝ կանխելու Կիևի վարչակարգի՝ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նմանատիպ փորձերը, որոնք առաջին անգամը չեն:
Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ: