կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լավրովը Բաքու է մեկնելու

Լավրովը Բաքու է մեկնելու

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:

Բաքու կատարելիք այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ»,-ասել է Զախարովան:

Նշենք, որ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերին՝ ընդգծելով, որ նման ակցիաները պետք է շարունակել:

  • Կիսվել: