երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը Սիրիայում և նրա շուրջը, ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը, մասնավորապես, նշում է. «Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման շուրջ։ Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը։

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են բոլոր «արտաքին խաղացողների» ջանքերի համախմբման կարևորությունը, որոնք կարող են իսկապես նպաստել Սիրիայում իրավիճակի համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման վրա՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և ազգային և կրոնական պատկանելիությունից»:

Բացի դրանից՝ ընդգծվում է, որ շոշափվել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։

Նշվում է նաև, որ նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական հարցի և այլ հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

  • Կիսվել: