Լավրովն ու Արաղչին դարձյա հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է Իրանի Արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Իրանի ու ԱՄՆ-ի բանակցություններն Իսլամաբադում.
«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրադարձությունների զարգացման և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցությունների շուրջ»,-ասված է ԻԻՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:


